Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը պատմության և հիշողության մեջ» մենագրության շնորհանդեսը

Տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը պատմության և հիշողության մեջ» մենագրության շնորհանդեսը
27.04.2015 | 11:23

Ապրիլի 27-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի կունենա Մարիա Իմմակոլատա Մաչոտի «Հայոց ցեղասպանությունը պատմության և հիշողության մեջ» մենագրության հայերեն տարբերակի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ:

Գիրքը առաջին անգամ լույս է տեսել 2011 թ. Հռոմում: Սոցիոլոգիայի պրոֆեսոր Մաչոտին դասավանդում է Հռոմի` Սապիենցա համալսարանի քաղաքական գիտությունների, սոցիոլոգիայի, հաղորդակցման ֆակուլտետներում, ղեկավարում է ներգաղթյալների և փախստականների գծով մագիստրատուրան: Հումանիտար գիտությունների, Արվեստի և Միջավայրի գիտությունների Դաշնային համալսարանի փոխնախագահն է:
Գրքի պատրաստման գաղափարը ձևավորվել է պրոֆեսոր Մաչոտիի` հայաստանյան թեմատիկայով վերջին տասնամյակում խորությամբ զբաղվելու, Հայոց պատմությանը՝ մասնավորապես արդի հիմնահարցերին մանրամասն ծանոթանալու արդյունքում, մեր ժողովրդի հետ միասին պատմության ցավալի իրադարձություններից բխած ապրումները կիսելու ցանկության շնորհիվ: Գիրքն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը նախորդող պատմական որոշ իրադարձություններին, այդ հիմնախնդրի շուրջ մասնագիտական, այդ թվում` Իտալիայի հանրության մեջ տեղի ունեցող քաղաքական երկխոսության որոշ առանձնահատկություններին, պատմության և ինքնության, հիշողության վերաբերյալ առկա և անհրաժեշտ մոտեցումներին: Գիրքը կարևորագույն գիտական աղբյուրներից է` իտալական հասարակության մեջ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը բարձրաձայնելու, այն մասնագիտական քննարկումների և դասավանդման մեջ ընդգրկելու տեսանկյունից:
Գրքի հայերեն տարբերակի երևան գալը պրոֆեսոր Մաչո¬տիի` ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ տևական համագործակցության արդյունք է: Գիրքը հայերենով հրատարակել է ԵՊՀ հրատարակչությունը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետ գործակցաբար:

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ